00:00:00

Grand Swiss. Արոնյանն ու Կարլսենը ոչ ոքի խաղացին(ֆոտո)

00:37, 22 հոկտեմբեր 2019 Սպորտ

Մեն կղզում ավարտին մոտեցող FIDE Chess.com Grand Swiss մրցաշարի վերջին տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցում էր աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ 34-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը և այժմ 7.5-ական միավորով կիսում են 2-3 տեղերը: Զուգահեռ ընթացող պարտիայում ամերիկացի Ֆաբիանո Կարաունան ոչ ոքի խաղաց Հիկարո Նակամուրայի հետ և 8 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Կարաունային հավասարվելու հնարավորություն ունեն չինացի Վանգ Հաուն, ռուսաստանցի գրոսմայստերներ Կիրլ Ալեքսեենկոն և Նիկիտո Վիտյուկովը և անգլիացի Դևիդ Հոուելը, որոնց մասնակցությամբ պարտիաներն այժմ ընթացքի մեջ են: FIDE Chess.com Grand Swiss-ի հաղթողը կստանա աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր