00:00:00

Դատարանը որոշեց կալանավորել ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձանց

10:30, 19 հոկտեմբեր 2019 Իրավական

Դատարանը բավարարել է ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից: Հիշեցնենք, հոկտեմբերի լույս 16-ի գիշերը միջադեպ է տեղի ունեցել Ազատության հրապարակում, որի հետեւանքով ծառայողական պարտականությունները կատարելիս 38-ամյա ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանը զոհվել է, իսկ նրա համածառայակից Արսեն Հակոբյանը՝ ստացել վնասվածքներ գլխի շրջանում: Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու, զենքը խլելու եւ ոստիկանին սպանելու կասկածանքով ձերբակալվել են երկու եղբայրներ, նրանցից մեկն անչափահաս։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր