00:00:00

Ամբողջ պետական ապարատը սևեռվել է Հ. Թովմասյանի ու նրա ընտանիքի վրա. Ռ. Մելիքյան

16:38, 19 հոկտեմբեր 2019 Իրավական

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)   էին  հրավիրվել Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերը և հայրը։ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամների փաստաբան Հայկ Սարգսյանն «Ազատության»  հետ զրույցում նշել է, որ   հարցերի  շրջանակը հիմնականում վերաբերել է Թովմասյանի դուստրերին պատկանող գույքին։ Թովմասյանի ավագ  աղջիկը  ավտոտնակ է Կենտրոն վարչական շրջանում՝ իր մորաքրոջ աղջկանից, իսկ կրտսեր աղջիկը՝  Nissan Sentra մակնիշի ավտոմեքենա՝ դարձյալ մորաքրոջ աղջկանից, որը հետագայում ԱՄՆ  է մեկնել։ Այսօր  մինչ Հրայր Թովմասյանի աղջիկները բացատրություն էին տալիս ԱԱԾ աշխատակիցներին, դրսում բողոքի ակցիա էր ընթանում․ ակցիայի մասնակիցների թվում էր նաև Արցախի  մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Վերլուծելով Հրայր  Թովմասյանի ու նրա ընտանիքի անդամների շուրջ տեղի ունեցող իրադարձությունները Ռուբեն Մելիքյանն  irakanum.am-ի հետ զրույցում անդրադարձավ այս ամենի իրավաչափ լինելուն։ «Իրավաչափությունը շատ բազմակողմանի երևույթ է։ Իրավաչափությունը ոչ միայն ինչ-որ գործողությունների կամ օրենքին համապատասխանությանն է վերաբերում, այլև նրան, թե որքանով է  խտրական պետության ուշադրությունը կոնկրետ անձի նկատմամբ և որքանով է այն պայմանավորված օրենքի հետ կապ չունեցող պատճառներով և   որքանով պայմանավորված չէ դրանով։ Կոնկրոտ այս դեպքում, երբ խնդիրը վերաբերում է շատ հստակ իրավիճակի․  հանրապետության   վարչապետի կողմից հայտարարվել է, և նրա քաղաքական թիմի բազմաթիվ ներկայացուցիչների կողմից  յուրաքանչյուրն իր դիտանկյունից, իր այսպես ասած՝ մակարդակին համապատասխան, իր հավելումներով, մեկնաբանություններով  դրենլ են Հրայր Թովմասյանին ՍԴ-ից հեռացնելու, իսկ ավելի հստակ՝ ՍԴ-ի նկատմամբ վերահսկողություն հաստատելու  քաղաքական խնդիր։ Կարծում եմ՝ այս պահին  դա գոնե ինձ համար աներկբա է, և կարելի է ժամերով օրինակներ բերել, թե ինչպես  է դա դրսևորվում»։ Ռուբեն Մելիքյանի խոսքով՝  ամբողջ պետական ապարատը  սևեռնել է Հ․ Թովմասյանի ու նրա ընտանիքի վրա, ինչը ոչ միայն իրավական, այլև բարոյական խնդիր է առաջացնում։ «Այս գործունեությունից երևում է՝ ժողովրդական լեզվով ասած՝ փորձ  է արվում կեղտ գտնել․ սա է ամբողջ հարցը, իսկ դա իրավաչափ լինել չի կարող՝ անկախ ամեն ինչից։  Դրա հիմքը, աղբյուրը, նպատակն իրավունքը չէ, այլ քաղաքականությունն է, ընդ որում՝ հակաիրավական քաղաքականությունը։ Քաղաքական թիմը  ցանկանում է  վերահսկել ՍԴ-ն․ սա է ամենը», -  ասաց Ռ․ Մելիքյանը։ Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ իրավապահները ֆիքսված են Թովմասյանի ընտանիքի անդամների վրա․ հակառակ դեպքում ինչո՞ւ նվիրատվություններ ստացած՝  ներկայիս իշխանության  ներկայացուցիչների մտերիմների նվիրատվությունները չեն ուսումնասիրվում։ Ռուբեն Մելիքյանը նշեց՝ նորմալ  չէ, որ մի մամուլի հրապարակման պատճառով այսպիսի գործընթացներ տեղի ունենան։ «Առավել ևս, մի զավեշտալի բան էլ կա․ զավեշտալին այն է, որ Հրայր Թովմասյանի դուստրը իր այդ ավտոմեքենան, որի մասին խոսվեց, թե նվիրատվություն է ստավել, նվիրել է Արցախի պաշտպանության բանակին», -  ասաց Ռուբեն Մելիքյանը՝ նշելով՝  Հրայր Թովմասյանի  շուրջ կատարվող իրադարձությունները հակաիրավական են՝ խտրական  ու  ընտրովի  լինելու մասով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր