00:00:00

«Մարդը երկար ժամանակ պետական պաշտոնյա է եղել, ու անհայտ ճանապարհով  իր անչափահաս երեխաները, կինը, հայրը հարստացել, միլիոնատեր են դարձել». իշխանական պատգամավոր

01:55, 19 հոկտեմբեր 2019 Իրավական

Իշխանական կուլիսներից  դուրս  շուրեր են շրջանառվում այն մասին, թե  իշխող խմբակցությունում այնքան էլ լավ չեն վերաբերվում այն պատգամավորներին, որոնք  այս օրերին չեն քննադատում Հրայր Թովմասյանին ու   չեզոք   դիրք  են ընդունել։ Անդրադառնալով այս թեմային՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը irakanum.am-ի հետ զրույցում նշեց՝ այդ լուրն իրականությանը չի համապատասանում, ապա ավելացրեց․ «Հավատացե՛ք՝ Հրայր Թովմասյանի՝   ով լինելու  հետ կապված՝ մեր խմբակցությունում կոնսոնսուս կա»։ Քրիստինե Պողոսյանն անդրադարձավ նաև այսօրվա  այսպես ասած՝ թոփ-թեմային՝ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամների՝ ԱԱԾ հրավիրվելու փաստին։ «Ինչպես ես այսօր նկատեցի, Հրայր Թովմասյանի   անվան շուրջ ու իր ընտանիքի անդամներին  ԱԱԾ   հրավիրելու  հետ կետ կապված՝  ոմանք դա լրիվ ուրիշ դաշտ   են տանում՝  դա  կապելով  Արման Բաբաջանյանի ներկայացրած հաղորդման հետ, բայց որքանով ես հասկանում եմ, դա ընդհանրապես կապ չունի, և ես կարծում եմ՝ լրագրողների միջոցով  մամուլում հայտնված՝ Հրայր Թովմասյանի ունեցվածքի հետ կապված  է այս հարց ու պատասխանը, այնպես որմարդիկ սխալ ուղղությամբ են դիսկուրսը տանում», -  ասաց պատգամավորը։ Հիշեցնենք՝  ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում երեկ ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են իրականացրել նաեւ ՀՀ Ազգային ժողովում: ԱԺ-ից քննիչները մի շարք փաստաթղթեր են առգրավել:  Երեկ ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ քրգործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից իշխանությունը յուրացնելու հոդվածով: Հանցագործության մասին հաղորդումը ներկայացրել էր ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Վերջինիս կարծիքով՝ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով: Այս գործի շրջանակում երեկ ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են արել ՀՀԿ-ի գրասենյակում՝ առգրավվել Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը, ապա քննչական գործողություններ իրականացրել նաեւ ՍԴ-ում: Դիտարկմանը, թե որոշ գործիչներ պնդում են՝ Հրայր Թովմասյանի ու իր մտերիմների, ընտանիքների  հետ կապված՝ իրավապահ մարմինների ու իշխանությունների կողմից  ինչ-որ ուղղվածություն կա, իրավապահները ֆիքսված են նրանց վրա, պատգամավորը պատասխանեց․ «Ծիծաղելի են այդ  մեկնաբանությունները։ Եթե մարդը երկար ժամանակ պետական պաշտոնյա է եղել ու անհայտ ճանապարհով  իր անչափահաս երեխաները, կինը, հայրը հարստանում, միլիոնատեր են դառնում, ես զարմանում եմ այն մարդկանց  վրա ու վրդովվում են, երբ փորձ է արվում պարզել, թե այդ մարդկանց այս ունեցվածքը որտեղի՞ց։ Եթե հանրությանը չի հետաքրքրում, որ պետության փողերը գողանում են ու նվիրատվության տեսքով տալիս ինչ-որ մեկի ընտանիքի անդամներին․․․․ ես չգիտեմ՝ ինչ կարելի է ասել, չգիտեմ՝ ինչպես կարելի  է արձագանքել դրան»։ Հարցին՝ այն, ինչ տեղի է ունենում Հրայր Թովմասյանի ու իր ընտքնիքի անդամների շուրջ, իրավաչա՞փ եք համարում, պատգամավոը պատասխանեց․ «Ես չէ, որ պետք է դա համարեմ իրավաչափ։ Եթե իրավաչափ չլինի կամ խախտումներ  լինեն, դրանք հաստատ կարձանագրվեն։  Փորձում են պարզել, թե  պետական պաշտոնյայի ընտանիքի անդամները ինչպես են  միլիոնատեր դառնում ու հանրությունում ինչ-որ  մարդիկ կան, որ դրանից վրդովվում են, գուցե արժե պարզել․ կարող է այդ մարդկանց  ընտանիքի անդամնե՞րն էլ են այդպես եղել։  Երբ նայում ենք վերջին 25 տարին, տեսնում ենք՝ մարդիկ կան, որ 180 հազար դրամ աշխատավարձ են ստացել,  իսկ իրենց  կանայք միլիոններ են նվեր ստացել։ Ես, օրինակ, շատ կանհանգստանայի,  եթե իմ իմ ամուսնուն, ընտանիքի անդամներին միլիոնավոր դոլարներ կամ դրամներ   նվիրեին․ ինձ թվում է՝ բոլորին դա պիտի անհանգստացնի, և ոչ թե միայն Արփինե Հովհաննիսյանին»։ Պատգամավոր Քրիստինե Պողոսյանը նշեց՝  հասարակ քաղաքացիները վաղուց գիտեն՝  Հրայր Թովմասյանն ով է։ «Սովորական քաղաքացիների համար   այս ամենը ո՛չ բացահայտում էր, ո՛չ էլ Շարմազանովի ու Արփինե Հովհաննիսյանի  աղմուկից հետո պետք է ասեն՝ վա՜յ, այս ինչ զարմանալի բաներ են կատարվում, Հրայր Թովմասյանն այդ փողերն ազնիվ աշխատանքով էր  վաստակել։ Ինձ թվում  է՝ ով ուզում է լինի, ով կասկածելի ունեցվածք   է ձեռք բերել,  դա  իրավապահների տիրույթում է՝  պարզելու, թե որտեղից այդ մարդկանց այդ ունեցվածքը», -  ասաց պատգամավորը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր