00:00:00

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարություն է արել

22:23, 18 հոկտեմբեր 2019 Իրավական

[caption id="attachment_140255" align="alignleft" width="300"] Hearings of the RA second President’s Robert Kocharyan case took place at the Court of General Jurisdiction of Nor Nork Administrative Districts of Yerevan, Armenia[/caption] ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը դիմել էր Սահմանադրական դատարան ՝ քննելու Վճռաբեկ դատարանի կողմից վերաքննիչ ատյանում կայացված Ռ․ Քոչարյանի կալանքի որոշումը չքննելու սահմանադրականության հարցը։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը՝ համակցված 414.2-րդ հոդվածի հետ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելուն։ Սակայն ՍԴ-ն այսօր որոշել է մերժել գործի քննությունը։ Այս հարցը վերաբերում է իրավակիրառական պրակտիկային, այլ ոչ թե դասական իմաստով քրեադատավարական օրենսդրությանը։ Թիմը գտնում է, որ այս խնդիրը համընդհանուր բնույթ է կրում, ուստի անհրաժեշտ է գտնում բարձրացնել սրա վերաբերյալ հարցը։ Խնդրին ավելի մանրամասն կանդրադառնանք ՍԴ աշխատակարգային որոշման սահմանված ժամկետներում հրապարակելուց և դրան ծանոթանալուց հետո։ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր