00:00:00

ՀՔԾ-ն Արման Բաբաջանյանի հաղորդման հետքերով քննչական գործողություններ է իրականացրել ԱԺ-ում, առգրավել փաստաթղթեր

20:08, 18 հոկտեմբեր 2019 Իրավական

ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում երեկ ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են իրականացրել նաեւ ՀՀ Ազգային ժողովում: Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: ԱԺ-ից քննիչները մի շարք փաստաթղթեր են առգրավել: Հիշեցնենք, որ երեկ ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ քրգործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից իշխանությունը յուրացնելու հոդվածով: Հանցագործության մասին հաղորդումը, ներկայացրել էր ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Վերջինիս կարծիքով` Հրայր Թովմասյանը , յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով: Այս գործի շրաջանակում երեկ ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են արել ՀՀԿ-ի գրասենյակում՝ առգրավվել Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը, ապա քննչական գործողություններ իրականացրել նաեւ ՍԴ-ում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր