00:00:00

Այլ երկրներում սովորողները տարկետում ստանալու համար պետք է դիմեն ԿԳՄՍ նախարարություն

20:01, 18 հոկտեմբեր 2019 Իրավական

Օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող ՀՀ քաղաքացիները տարկետում ստանալու համար պետք է դիմեն  ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն` ներկայացնելով հետեւյալ փաստաթղթերը` •         դիմում ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով, •         քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի, դրանց բացակայության դեպքում՝ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը, •         ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը՝ կրթական ծրագրի տեսակի եւ համապատասխան կրթական ծրագրով քաղաքացու ուսումնառության սկզբի եւ ավարտի ժամկետների վերաբերյալ վավերացված՝  նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ, •         տարածքային զինվորական կոմիսարիատի կցագրման վկայականը, •         նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորողները պետք է ներկայացնեն նաեւ հիմնական կրթության  ավարտական /9-րդ դասարանի/ վկայականի պատճենը, եթե օտարերկրյա պետության վկայական է՝ նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ: Համաձայն «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին»   ՀՕ-195Ն օրենքի 22-րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության 12.04.2018թ. 430-Ն որոշմամբ հաստատված «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու եւ տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» կարգի` այն քաղաքացիները, որոնց 18 տարին արդեն  լրացել է կամ լրանում է  մինչեւ դեկտեմբերի 31-ը,  փաստաթղթերը պետք  է ներկայացնեն մինչեւ 2019 թ. նոյեմբերի 15-ը: Այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է հունվարի 1-ից  հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, փաստաթղթերը կարող են  ներկայացնել մինչեւ 2020 թ. մայիսի 15-ը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր