Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
Ֆեդերացիայից մարզչի հրաժարականի դիմում ներկայացնելու պատճառը չմեկնաբանեցին, նշելով, որ ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ Արմեն Գյուլբուդաղյանցը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2018-ի հոկտեմբերի 8-ին: Արմեն Գյուլբուդաղյանցը մինչ այդ գլխավորում էր Հայաստանի երիտասարդական հավաքականը:
Մարզչական կարիերայի ընթացքում 52-ամյա Գյուլբուդաղյանցն աշխատել է նաև «Բանանցում», «Իմպուլսում», «Ալաշկերտում», «Փյունիկում», Հայաստանի մինչև 19 և 21 տարեկանների հավաքականներում, ինչպես նաև Իրանի «Գոլ Գոհար» և «Փադիդեհ» ակումբներում: