00:00:00

«Խելքը կերե՞լ է». 28-ամյա կինը 52-ամյա տղամարդու վստահությունը չարաշահելով հափշտակել է շուրջ 7 մլն դրամ գումար

21:04, 17 հոկտեմբեր 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի  Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել 28-ամյա կնոջը: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 28-ամյա կինը, խարդախությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, կեղծ անձնական տվյալներով  ծանոթություններ է հաստատել «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում, որի միջոցով ծանոթացել է Կոտայքի մարզի 52-ամյա բնակչի հետ եւ 2012- 2015թթ. ընթացքում  շփվելով  վերջինիս հետ՝ ձեւավորել է մտերմիկ հարաբերություններ եւ գոյություն չունեցող առողջական, ընտանեկան խնդիրներ լուծելու  մտացածին  կեղծ պատրվակներով գումարներ վերցնելու  հնարավորությունն իրացնելով,  չարաշահել է նրա վստահությունն ու հափշտակել դրանք՝ հետագայում վերադարձնելու կեղծ խոստմամբ: Այնուհետեւ  տեսնելով, որ 52-ամյա տղամարդը այլեւս չի վստահում կեղծ տվյալներով անձին եւ  դադարել է գումարներ  տրամադրել, որոշել է ներկայանալ իր  իրական տվյալներով ու շարունակել տարբեր պատրվակներով  գումարներ վերցնել: Արդյունքում՝ 2012-2015թթ. ընթացքում  52-ամյա տղամարդու վստահությունը չարաշահելու եղանակով, վերջինից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի ընդհանուր՝ 7.213.273  ՀՀ դրամ գումար: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 28-ամյա կնոջը  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր