00:00:00

Analitik.am կայքի լրագրողին եւ օպերատորին դանակով սպառնալու մասին հրապարակումն ուսումնասիրվում է. Ոստիկանություն

20:53, 17 հոկտեմբեր 2019 Իրավական

Կառավարության շենքի դիմաց Analitik.am  կայքի լրագրողին եւ օպերատորին դանակով սպառնալու մասին հրապարակումն ուսումնասիրվում է։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։ «Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները մոտեցել են լրագրողին  եւ օպերատորին եւ հրավիրել են ոստիկանություն՝  խոչընդոտելու կամ սպառնալու մասին հաղորդում ներկայացնելու, բայց նրանք հրաժարվել են։ Հրապարակումն ուսումնասիրվում է»,–նշեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից։ Ավելի վաղ Analitik..am-ը  հայտնել է, որ քաղաքացին մոտեցել է իրենց լրագրողին եւ օպերատորին, որոնք զրուցում էին բողոքող քաղաքացիներից մեկի հետ եւ կոստյումի տակից մի քանի անգամ ցույց տվել դանակը: Analitik.am-ի լրագրողը մոտեցել է ոստիկաններին եւ տեղյակ պահել, որ քաղաքացու մոտ դանակ կա: Ոստիկանները դանակը հայտնաբերելուց հետո որեւէ գործողություն չեն արել, ցուցաբերել են անգործություն՝ ասելով, որ քաղաքացու մոտ ընդամենը «խոհանոցային» դանակ  է, որի գնման կտրոնն իրենք տեսել են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր