00:00:00

Ամերիկացի վիրաբույժը անվճար վիրահատություններ կկատարի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում

16:18, 17 հոկտեմբեր 2019 Իրավական

Հոկտեմբերի 21-ից 25-ը ՀՀ Առողջապահության նախարարության Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (ՈւԱԿ) հաստ աղու չարորակ նորագոյացությունների անվճար լապարոսպոկիկ վիրահատություններ կկատարի ամերիկացի բժիշկ, վիրաբույժ-լապարոսկոպիստ Ջենարո Դ․ Լաբելան։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Ջենարո Դ․ Լաբելան TriHealth General Surgery Residency Program-ի դասախոս է, վիրահատություններ է կատարում Օհայո նահանգի մի շարք հիվանդանոցներում՝ Bethesda North Hospital, Good Samaritan Hospital և TriHealth Evendale Hospital: Բժիշկը նաև American Board of Surgery և American Board of Colon and Rectal Surgery անդամ է։ Ամերիկացի վիրաբույժը Հայաստանում վիրահատությունները կկատարի իր հետ բերած նոր սերնդի լապարոսկոպիկ գործիքներով։ Մանրամասների և հերթագրվելու համար դիմել ՈւԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք, հեռ․ +37410236829, +37491480628:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր