00:00:00

ՀՔԾ-ն քննչական գործողություններ է իրականացրել Սահմանադրական դատարանում՝ Արման Բաբաջանյանի հաղորդման հետքերով

17:46, 17 հոկտեմբեր 2019 Իրավական

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են իրականացրել Սահմանադրական դատարանում: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Նա հաստատեց, որ գործողություններ են կատարվել նաեւ ՀՀԿ-ի գրասենյակում: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Հաղորդման հիման վրա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Կատարվում է նախաքննություն: Հիշեցնենք՝ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը պնդում է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով և հոկտեմբերի սկզբին դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ այդ «կոպտագույն իրավախախտումներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր