00:00:00

Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվի. Իոաննիսյանին մերժեցին

16:01, 17 հոկտեմբեր 2019 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժեց «Իրազեկ քաղաքացիներ» միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի բողոքն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ: Հիշեցնենք, որ Դանիել Իոաննիսյանը  բողոքարկել էր Հատուկ քննչական ծառայության որոշումը, որով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ չէր հարուցվել։ Դ. Իոաննիսյանի բողոքի հիմքում «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյան գրառումն էր, որտեղ նշված էր, թե Արթուր Վանեցյանի ընտանիքը ծաղկի բիզնես ունի: Նշենք, որ եթե դատարանը  բավարարել էր  Իոաննիսյանի բողոքն ընդդեմ Արթուր Վանեցյանի, ապա ՀՔԾ-ն պետք է քրեական գործ հարուցեր Արթուր Վանեցյանի նկատմամբ՝ պաշտոնեական դիրքն ու լիազորությունները չարաշահելու դեպքի առիթով։ Դատավոր Ֆարխոյանը դատական նիստի ավարտին հայտարարեց, որ դատարանի որոշումը կարող են բողոքարկել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր