00:00:00

«Շատ լուրջ արտակարգ իրավիճակ ունենք Սյունիքի մարզում. այնտեղ պոչամբարից աղտոտված ջրերը հոսել են դեպի Ողջի գետ»

16:06, 17 հոկտեմբեր 2019

Հոկտեմբերի 17-ին, ժամը 08:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է): Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող կոմբինատի պոչատարը. արտանետումները լցվել են Ողջի գետը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը պոչատարի վնասված հատվածը վերականգնվել է: ԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: Այսօր Կառավարության նիստի ընթացքում անդրադառնալով այս միջադեպին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց․  «Մենք շատ լուրջ արտակարգ իրավիճակ ունենք Սյունիքի մարզում. այնտեղ պոչամբարից աղտոտված ջրերը հոսել են դեպի Ողջի գետ: Այս մասին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ առավոտյան ժամը 9-ին մարզպետը զանգել, տեղեկացրել է, որ Ողջի գետի գույնը փոխված է, դարչնագույն է, եւ մարզում առկա բոլոր ուժերը մոբիլիզացվել են գնալ, տեղում իրավիճակը հասկանալու համար: «Մարզի ներկայացուցիչները, ուժային կառույցների ներկայացուցիչները գնացել են դեպքի վայր»,-ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ այս պահին հստակ չի կարող ասել, թե որ կոմբինատի պոչամբարն է, բայց տարածքը ցույց է տալիս, որ այն կարող է լինել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինը: Իր հերթին Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ նապահպանական եւ ընթերքի տեսչական մարմնի աշխատակիցները առավոտյան եղել են դեպքի վայրում, փորձանմուշները վերցրել են. «Եթե տարածքը ավելի վերեւի գոտում է գտնվում, ապա դա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հնարավոր արտահոսքերն են: Ըստ նախնական տվյալների, վերեւի մասից է, ոչ դե կեսից: Կեսից հնարավոր է, որ Կապանի նախկին կավարտի հանքից արտահոսքեր լինեին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր