00:00:00

ՀՔԾ-ն հնարավոր է Վանեցյանի նկատմամբ քրգործ հարուցի՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար. վաղը կհրապարակվի դատարանի որոշումը

22:28, 16 հոկտեմբեր 2019 Իրավական

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Կենտրոն նստավայր, դատավոր Ֆարխոյանի նախագահությամբ Դանիել Իոաննիսյանի բողոքի գործի քննությունն էր: Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Հիշեցնենք, որ Արթուր Սաքունցն ու Դանիել Իոաննիսյանն ԱԱԾ-ի դեմ հաղորդում էին ներկայացրել, քանի որ ՀՔԾ-ն մերժել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրգործ հարուցել:
Բողոքի հիմքում Գարեգին Միսկարյանի այն գրառումն էր, որտեղ նշվել էր, որ Արթուր Վանեցյանի ընտանիքը ծաղկի բիզնես ունի: Այս գրառումից հետո քաղաքացին ԱԱԾ-ից հենց ԱԱԾ բլանկով ծանուցում էր ստացել, որով պահանջում էին, որ նա հերքի իր գրառման մեջ տեղ գտած տեղեկությունը: Ըստ բողոքող կողմի, միտում են տեսնում, որ այդ քայլով ցանկացել են քաղաքացուն հասկացնել, որ տվյալ պաշտոնյայի վերաբերյալ գրառումներ այլեւս չանի: Քաղաքացին կարող է ԱԱԾ պաշտոնական բլանկով ծանուցումը որպես ճնշում դիտարկել: Գրության հեղինակը եղել է Վահե Ենգիբարյանը՝ ԱԱԾ տնօրենի խորհրդականը, որը հրավիրվել է ՀՔԾ եւ բացատրություն տվել: Ըստ բացատրության՝ նրանք այդ գրառումը դիտարկել են ոչ միայն անձի, այլ ԱԱԾ տնօրենի հեղինակության դեմ:
Ամբողջական հոդվածը այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր