00:00:00

«Ս․ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի PR բաժնի պատասխանատուն՝ վիրավորում ստացած ոստիկանի առողջական վիճակի մասին

15:38, 16 հոկտեմբեր 2019 Իրավական

Ինչպես հայտնել  ենք, 16-ի գիշերը' ժամը 04․30-ի սահմաններում, Գիշերը Երևանում միջադեպի հետևանքով ոստիկան է սպանվել: Եվս մեկը տեղափոխվել է հիվանդանոց: Հիշեցնենք՝ նշված ժամին  ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին՝   Արմեն Հակոբյանին։ Այնուհետև   վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է,   իսկ Արմեն Հակոբյանն այժմ գտնվում է Ս․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի PR պատասխանատու Ծովինար Խաչատրյանը  irakanum.am-ի հետ զրույցում նշեց․ «Այս Պահին ԲԿ-ում է  ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար   Արման Սարգսյանը։ Վիրավորում ստացած ոստիկան Արմեն Հակոբյանը 25 տարեկան է։ Գլխի գագաթային շրջանի պառռված վերքով, փափուկ հյուսվածքների   սալձրդով,  գլխուղեղի վնասվածով   նա տեղափոխվել է մեր ԲԿ։ Վիճաը գնահատվում է բավարար։ Նա իր ոտքով քայլում է», -   ասաց Ծովինար Խաչատրյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր