Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ այսօր պետք է կայանար «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի մասնակցությամբ միջադեպի գործով առաջին դատական նիստը։ Այսօրվա նիստին դատարան էր ներկայացել միայն գործով տուժող Վարդգես Գասպարին եւ նրա ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը։ Ամբաստանյալ Արմեն Թավադյանը եւ նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը նիստին չէին ներկայացել։ Վերջինս դատարանին ուղարկված գրությամբ հայտնել էր, որ ծանրաբեռնված է այլ դատական նիստով։
Այսպիսով այսօրվա դատական նիստը հետաձգվեց, որոշվեց հաջորդ նիստը նշանակել նոյեմբերի 13-ին ժամը՝ 15-ին:
Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսի 17-ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։