00:00:00

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Չիլիի արտաքին գործերի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը

02:38, 15 հոկտեմբեր 2019

 ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ընդունեց Չիլիի ԱԳ նախարարի միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով տեղակալ Ռոդրիգո Յանյես Բենիտեսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Հայաստանում Չիլիի դեսպան Ռոդրիգո Նիետո Մատուրանան (նստավայրը՝ Մոսկվա) և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները բարձր գնահատեցին երկու երկրների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերությունները և պայմանավորվածություն ձեռք բերեցին քայլեր ձեռնարկել դրանք որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Կողմերն անդրադարձ կատարեցին հայ-չիլիական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի: Հայաստան-Չիլի տնտեսական հարաբերությունների խորացման համատեքստում առանձնակի ընդգծվեց ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները: Չիլիի արտաքին գործերի նախարարի տեղակալը նշեց, որ իր երկիրը մեծապես հետաքրքրված է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի պայմանագրի ստորագրմամբ և այս առնչությամբ բարձր է գնահատում ՀՀ դերակատարությունն ու աջակցությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր