00:00:00

Թե ինչու են մեզ ընտրել կամ ինչու է մեկ անձից գնում կատարվել, դա պետք է հարցնել Կառավարությանը․ Ա․ Մարտիրոսյան

02:45, 15 հոկտեմբեր 2019

  Արդեն մի քանի օր է՝ ֆեյսբուքում  հրապարակվում են  քաղաքացիների ձեռագրերով գրված տեքստեր Հայաստանի, հայրենիքի ու   ժողովրդի մասին: Հոկտեմբերի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում  հայտարարեց՝ «Երևանում և ընդհանրապես՝ Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի տարբեր քաղաքացիների ձեռքով գրված»։ Վարչապետը քաղաքացիներին կոչ արեց միանալ ֆլեշմոբին,  թեմայի  շրջանակում ձեռագիր գրել ու  այն լուսանկարելով՝ տեղադրել ֆեյսբուքում: Վարչապետի կոչին առաջինն արձագանքեց նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը՝ իր ձեռագրով գրելով.  «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»,  այնուհետև ֆլեշմոբին միացան  ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, պատգամավորներ՝ Նիկոլայ Բաղդասարյանը, Հրաչյա Հակոբյանը և Գևորգ Պապոյանը և այլք: Գործադիրը հոկտեմբերի 10-ի որոշմամբ վարչապետի աշխատակազմին փոխանցվեց 48 մլն 900 հազար դրամ,  որի մեծ մասը՝ 26 միլիոնը կհատկացվի Հայաստանի տարբեր հատվածներում «Հայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ Ընտանիքն է» կարգախոսով պաստառների տպագրության և բիլբորդների միջոցով հանրայնացման համար։ Կառավարության որոշմամբ կգործի ոչ թե մրցութային, այլ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը: Գործադիրի որոշմամբ՝ առանց մրցույցի պայմանագիրը կնքվում է  «Անտարես» ընկերության հետ։ Ի դեպ, ավելի վաղ «Անտարես»-ը վարչապետի հեղինակած գիրքն է հրատարակել։ «Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը irakanum.am-ի հետ զրույցում նշեց՝ ժամանակի սղության պատճառով իրենք  իրենք միջոցներով պաստառները փակկցնելու գործընթացը սկսել են․ Կառավարությունից դեռևս ֆինանսավորում չեն ստացել։ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝  այս մտահաղացումը մարդկանց աշխարհահացքը, տեսլականները փոխելու միջոց է։ Մշտապես քննադատվել   է  առանց մրցույթների նման խոշորամասշտաբ պայմանագրերի կնքումը, ուստի այս օրերին  մամուլն անդրադառնում է նաև այդ խնդրին։ «Մենք հարցում ենք  արել տարբեր ընկերույթունների։ Որքանով տեղակ եմ, նաև կառավարույթունն  է հարցում արել որոշ ընկերությունների։ Այնուհետև մենք Կառավարություն ենք ուղարկել 8  առաջարկ։ Առաջարկներից մեկն ընտրվել է որպես  հիմք։ Այնուհետև յուրաքանչյուր վահանակի համար առանձին բանակցություն ենք վարել  վահանակի տերերի հետ։ 7 ընկերության հետ ենք աշխատում, 3 ընկերություն մերժել է,  քանի որ  տեղ չունեին։  Արտաքին գովազդի հետ կապված՝ ում հետ կարող էինք աշխատել, բոլորին էլ դիմել ենք, բոլորի հետ   էլ փորձել ենք համագործակցել։ Մենք աշխատանքները համակարգողի աշխատանքն է, և, իհարկե,  դիզայնի ու տպագրման աշխատանքները։ Նաև գումարները պիտի փոխանցենք այս ընկերություններին։ Մինչև  մեզ կփոխանցվի գումարը, մինչ այսօր դա արել ենք մեր վարկային միջոցների հաշվին՝ ինչպես դրամական վարկային միջոցներ, այնպես էլ վստահության վարկային միջոցներ․ կան կազմակերպություններ, ոնոնք մե վստահում են, գիտեն, որ կվճարենք հետո։ Թե ինչու են մեզ ընտրել կամ ինչու է մեկ անձից գնում կատարվել, դա պետք է հարցնել Կառավարությանը։ Որքանով գիտեմ՝ Կառավարությունը կարող է մեկ անձից գնում կատարել, մրցույթ անցկացնել պետք է, թե ոչ, դա Կառավարության որոշելիքն է։ Մեզ ասել են՝ գնառաջարկ արեք․ 8 տարբեր գնառաջարկներ ենք արել։ Ուրիշ ընկերությունների էլ են դիմել, որպեսզի նրանք էլ  գնառաջարկ անեն։  Այսինքն՝ միայն մեզ չեն դիմել այս  աշխատանքն իրականացնելու համար։ Ինձ ասացին՝ Սլավոնական համալսարանումում «գովասդ» առարկան  ես դասավանդում 15 տարի, դու ավելի լավ կիմանաս՝ ինչ անել․ մենք բոլորի հետ աշխատել   ենք բաց, ինչպես ասացի՝ 7 ընկերության հետ ենք աշխատել», -  նշեց Արմեն Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ այսօր արդեն 70 վահանակ   կա փակցված։ «Սա դեռ առաջին փուն է, դեռ էլի փուլեր կան, վահանակները փոխվելու, թարմացվելու են։ Եթե կան վանահակներ, որ պարապուրդի տեղ ունեն, մենք  դիմում ենք  այդ ընկերություններին, որպեսզի վահանակները օգտագործվեն, որպեսզի այս կարգախոսը  փակցնենք, քանի որ այդ պաստռները կարող    են  հանրության վրա դրական ազդեցություն ունենալ», -   ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ նշելով՝ Փաշինյանը լավ է զգում ժողովրդի տրամադրությունը, որոշ պրոցեսներում ժողովրդի հասունությունը, քանի որ երբ հեղափոխությանը քչերն էին հավատում, Փաշինյանը հավատում էր, հետևաբար՝  նրա ընտրած այս կարգախոսը ազդեցիկ կարող է լինել, կարող է մարդկանց  տեսլականի վրա  դրականորեն ազդել։ «Ես կարծում եմ՝ Փաշինյանը զգում է այդ բառերը, նա ժողովրդին իր ընտանիքն է համարում, իսկ Հայաստանը՝ իր տունը», -  նշեց Արմեն Մարտիրոսյանը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր