00:00:00

Ռոբերտո Մանչինին երկարաձգել է պայմանագիրը Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ

22:47, 14 հոկտեմբեր 2019 Սպորտ

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան նոր պայմանագիր է կնքել հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի հետ, որի գլխավորությամբ թիմը ժամանակից շուտ իրավունք է նվաճել մասնակցելու Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ փուլին։ Ֆեդերացիան մասնագետի նախկին պայմանագրի մեջ կետ էր ավելացրել, ըստ որի, եթե թիմը մտներ Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ, ապա այն պետք է երկարաձգվեր մինչև 2022թ աշխարհի առաջնության ավարտը։ Ռոբերտո Մանչինին իր առջև դրած խնդիրը լուծել է հոկտեմբերի  12-ին, երբ Իտալիայի հավաքականը Հունաստանի հետ տնային խաղում տարել է յոթերորդ անընդմեջ հաղթանակը և ժամանակից շուտ իր խմբում գրավել է առաջին տեղը։ Այդպիսով, 54-ամյա մասնագետը կշարունակի աշխատանքը ազգային թիմում, որը նա գլխավորել է անցած տարվա ամռանը։ Մինչ այդ նա մարզել էր մի քանի թիմեր՝ իտալական «Ֆիորենտինան», «Լացիոն», «Ինտերը», անգլիական «Մանչեսթեր Սիթին», թուրքական «Գալաթասարայը» և ռուսասկան «Զենիթը»։ Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը Եվրոպայի 2020թ առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային թիմի մրցակիցներից մեկն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր