00:00:00

Հրապարակվել է Անգելինա Խաչատուրյանի՝ հորն ուղղված շնորհակալական խոսքի տեսագրությունը

17:22, 13 հոկտեմբեր 2019 Տեսանյութեր

Life.ru–ն տեսանյութ է հրապարակել, որում 2017թ․ Ամանորի տոնական արարողության ժամանակ Խաչատուրյան քույրերից Անգելինան շնորհակալություն է հայտնում հորը իրենց պաշտպանելու համար։ «Ես ուրախ եմ, որ ես ապրում եմ այս ընտանիքում, չնայած մենք հաճախ վիճում ենք: Բայց ես հույս ունեմ, որ մենք կհաշտվենք, և ամեն ինչ լավ կլինի: Ես շատ շնորհակալ եմ հայրիկին, որ միշտ աջակցում է մեզ, պաշտպանում, հոգ տանում»,-ասում է Անգելինան: Անգելինան նաև շնորհակալություն է հայտնում ընտանիքի մնացած անդամներին և քույրերին, «որոնք միշտ իր կողքին են»: Սակայն աղջկա ելույթը ընդհատվում է հոր հայհոյանքով. «Լռիր մի վայրկյան, մի ընդհատիր, անասուն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր