00:00:00

Նոր զարհուրելի հանցագործություն Մատաղիսի զորամասում. Արման Լևոնյանին մահից առաջ բռնության են ենթարկել. forrights.am

15:11, 12 հոկտեմբեր 2019 Իրավական

Օհանավան գյուղի գլխավոր ճանապարհին սև ժապավեն է: Վրան գրված է  «Արման 20»: Լևոնյանների ճաշասենյակի սեղանին լուսանկարներ են՝ Արմանը մանկապարտեզում, հանդեսի շորերով, դպրոցում՝ դասարանցիների հետ, էքսկուրսիայի ժամանակ, իր տան բակում: Լուրջ, տխուր, մտածկոտ հայացքով փոքրիկ տղա, որն այլևս չկա: Մորը՝ Հռիփսիմեին, շատ է նման: Մայրը նույն աչքերն ունի, դանդաղ ու զուսպ խոսք:  Մտածելով, ամուսնուն հաշիվ տալով է շփվում մեզ հետ: Ամուսինը՝ Արմենը, երկար չի կարողանում խոսել որդու մասին, արցունքները խեղդում են: Թողնում, դուրս է գալիս սենյակից: Տատիկը անկյունում սգում է. «Իմ պահած երեխին, տվի, տարան, դիակը բերին»: Բառերն այս արտասանում են բոլոր սպանված զինվորների հարազատները, բայց ամեն անգամ ցնցում են այնպես, որ չգիտես, ինչ ասես: Կարեկցանքի խոսքն ամոթով ես արտաբերում: Չէ որ ահա դու ողջ-առողջ կանգնած ես նրանց առաջ, իսկ նրանց հոգին էլ չկա: «Եթե թուրքը սպաներ. էսքան չէինք տանջվի, թուրքից էլ վատն են», — ատամները կրճտացնելով ասում է Արմանի հայրը: Սպանության գույժը Լևոնյաններին է հաղորդել գյուղապետը: Մարդիկ վիրավորված են. «Զորամասից չեկան, ոչ ոք չցավակցեց»: Արման Լևոնյանը սպանվել է սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ Մատաղիսի զորամասում: Արման Լևոնյանին մայրը՝ Հռիփսիմե Միքայելյանը Forrights.am-ին հայտնեց, որ մահից երկու օր առաջ խոսել է որդու հետ հեռախոսով:  Նա ոչ գոհ էր, ոչ դժգոհ բանակային ծառայությունից: Երբ հարցնում էր՝  «Ո՞նց ես», պատասխանում էր՝ «Նորմալ եմ»: Ոչ մի ավելորդ բառ բանակի մասին: Քննչական կոմիտեն դեպքի օրը բավականին ուշ հաղորդագրություն տարածեց. «Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով` սպանության հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ»։ Մատաղիսի զորամասից ստացված տեղեկությունների համաձայն, նախապես քննարկվել է դեպքը որպես ինքնասպանություն որակելու տարբերակը: Բայց այն հանգամանքը, որ կրակոցը արձակված է եղել կրծքավանդակի  շրջանում և ուղղված է եղել վերևից ներքև, բացառել է այդ վարկածը: Ի՞նչ է կատարվել զորամասում, Լևոնյաններին չեն հայտնել: Արմանի հարազատները  նրա  մարմնի վրա հայտնաբերել է վնասվածքներ: «Գլխին մեծ վերք կար, երեսին, այտի շրջանում: Դատաբժիշկն ասեց, որ մահից երկու օր առաջ է եղել», — ասում  է  Արմանի հորեղբայրը: Նրա համար գաղտնիք չէ, որ Արմանը մահից առաջ բռնության է ենթարկվել: Թե որն եղել հանցագործության դրդապատճառը, ինչ անհամաձայնություն, կամ վեճ է եղել Արմանի և նրա ծառայակիցերի  միջև:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր