00:00:00

Ոստիկանության տեսանյութը՝ Մալաթիայում տեղի ունեցած սպանության մասին

20:34, 11 հոկտեմբեր 2019 Իրավական

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության, Մալաթիայի բաժնի և այլ ստորաբաժանումների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է հոկտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունը։ Օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներով հիմնավորվել է, որ սպանությունը կատարել է Երևանի բնակիչ, 23-ամյա երիտասարդ։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Երևանի Անդրանիկի փողոցի 130-րդ շենքի բակում զինված միջադեպ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով հրազենային վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երևանի բնակիչ 29-ամյա մի երիտասարդ, որը մահացած էր։ Դեպքի վայրում օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել էր հրազենի պարկուճներ ու գնդակ։ Հարուցվել է քրեական գործ։ Միջոցառումները շարունակվում են հանցագործությունը կատարած անձին ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ https://www.youtube.com/watch?v=9FDch5gpUlY

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր