00:00:00

Գորիսում աղմկահարույց միջադեպերից հայտնի Գեւորգ Ազիզյանը Սյունիքի ոստիկանապետ է նշանակվել

14:21, 11 հոկտեմբեր 2019 Իրավական

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ, Գորիսի նախկին ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից։ Նշենք, որ Գեւորգ Ազիզյանը ժամանակին Գորիսի ոստիկանապետի պաշտոնից ազատվել էր աղմկահարույց միջադեպին մասնակցության պատճառով: Ազիզյանի մասնակցությամբ միջադեպերից մեկը  տեղի է ունեցել 2016թ. մարտին։ Համացանցում հայտնված տեսանյութում երեւում էր, թե ինչպես է Գեւորգ Ազիզյանը ծեծում մի քաղաքացու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր