00:00:00

Դեպի Ճապոնիա է շարժվում վերջին 60 տարում հզորագույն թայֆուն

16:48, 11 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Դեպի Ճապոնիա է շարժվում «Հագիբիս» թայֆունը, որն իր հզորությամբ համադրելի է 1958 թվականին երկիրը պատուհասած «Իդա» թայֆունին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ինչպես հայտնի է, «Իդայի» ժամանակ զոհվել էր ավելի քան 1,2 հազար մարդ: Ըստ տեղեկությունների՝ «Հագիբիսը» Տոկայ կամ Կանտո շրջան կհասնի ուրբաթ՝ հոկտեմբերի 11-ին: Հաղորդվում է, որ դա տեղի կունենա երեկոյան: Սպասվում է, որ մեկ օր հետո տարերքը կուղղվի հյուսիս-արեւելք՝ Տոհոկու շրջան: Օդերեւութաբանների տվյալներով՝ թայֆունը կբերի ուժգին քամի եւ ռեկորդային ուժեղ անձրեւներ: Սրա հետ կապված օդերեւութաբանները նախազգուշացնում են փոթորիկների, սողանքների, ինչպես նաեւ ջրհեղեղների վտանգի մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր