00:00:00

Բացահայտել է Մալաթիայում տեղի ունեցած սպանությունը

14:50, 11 հոկտեմբեր 2019 Իրավական

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության, Մալաթիայի բաժնի և այլ ստորաբաժանումների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է հոկտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունը։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Երևանի Անդրանիկի փողոցի 130-րդ շենքի բակում զինված միջադեպ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով Երևանի բնակիչ 29-ամյա երիտասարդ էր մահացել։ Դեպքի վայրում օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել էր հրազենի պարկուճներ ու գնդակ։ Հարուցվել է քրեական գործ։ Միջոցառումները շարունակվում են կասկածյալին ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր