00:00:00

Վերջին շրջանում տարբեր գործերով ականատես եմ լինում, որ անմեղ մարդկանց են կալանավորում․ փաստաբան

23:39, 11 հոկտեմբեր 2019 Իրավական

Մամուլում լոււրեր են շրջանառվում այն մասին, որ  իշխանությունները ներքին կարգով «խորհուրդ» են տվել դատարանների նախագահներին, որ փաստաբանների կողմից դատարան ներկայացված միջնորդությունների մասով հնարավորինս անզիջում լինեն և առավելագույնս մերժեն միջնորդությունները։ Խոսքը վերաբերում է միջնորդությունների բոլոր տարբերակներին՝ կապված խափանման միջոցի, ինքնաբացարկի միջնորդության, թե այլնի հետ։ Մամուլը  գրում է՝  իշխանությունը կրծում է՝ այս կերպ հնարավոր կլինի  առավել մեծ քանակությամբ դատական «աղմուկներ» ապահովել հատկապես «նախկինների» հետ կապված, բացի այդ՝  հանրության շրջանում այնպիսի կարծիք չի ձևավորվի, թե փաստաբանների միջնորդությունները մերժող միակ դատավորը Աննա Դանիբեկյանն է։ Անդրադառնալով վերոնշյալ թեմային` փաստաբան Տիգրան Աթանեսյանը irakanum.am-ի  հետ զրույցում  նշեց՝  հանցագործություն է, եթե նման ցուցում տրվի։ Հարցին՝ իսկ ձեր պրակտիկայից ելնելով՝ ի՞նչ կարող եք ասել, հատկապես կալանքի միջնորդությունները  ավելի շատ բավարարվո՞ւմ են, թե ՞ մերժվում, փաստաբանը պատասխանեց․ «Վերջին շրջանում տարբեր գործերով  ականատես եմ լինում, որ անմեղ մարդկանց են կալանավորում»։ Փաստաբանն անդրաարձավ նաև   դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կապված միջադեպին։ Հարցին՝ իրավաչա՞փ էր արդյոք այն, որ  Աննա  Դանիբեկյանի հետ կապված միջադեպից հետո  կալանավորումներ եղան, մանավանդ, եթե հիշենք նաև այն միջադեպը, երբ վարչապետի՝ դատարանի ելքերն ու մեւտքերը փակելու կոչին հետևելով՝ մարդիկ  ժամանակին փաստացի  խոչընդոտեցին դատավորների  աշխատանքը և պատասխանատվության չենթարկվեցին,    փաստաբանը պատասխանեց․ «Տեղի ունեցածը շատ անդուր էր։ Գեղեցիկ չէ, երբ կնոջը հետապնդում են՝ կապ չունի, թե ինչ  պատճառով։ Այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ կալանավորումն անտեղի էր»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր