00:00:00

Մխիթարյանը վերսկսել է մարզումները

16:21, 10 հոկտեմբեր 2019 Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները: Այս մասին հայտնում է tuttoasroma.it-ը: Նշվում է, որ նա մարզվում է մարզասրահում անհատական ծրագրով: Հավաքականների հանդիպումներով պայմանավորված դադարից հետո նա կլինի թիմի տրամադրության տակ: Մխիթարյանը վնասվածք էր ստացել սեպտեմբերի 29-ին՝Ա Սերիայի 6-րդ տուրի «Լեչե»-ի դեմ արտագնա խաղում, որում «Ռոմա»-ն հաղթել էր 1:0: Կիսապաշտպանը, որը 56-րդ րոպեին Էդին Ջեկոյին գոլային փոխանցում էր կատարել, չէր կարողացել ավարտել հանդիպումը: Փոխարինվել է 87-րդ րոպեին: Հետազոտությունից հետո պարզ է դարձել, որ ապաքինման համար անհրաժեշտ է 3 շաբաթ: Նա բաց կթողնի ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի առաջիկա 2 հանդիպումները Եվրո 2020-ի որակավորման փուլում: Հոկտեմբերի 12-ին  Հայատսանը հյուրընկալվում է Լիխտենշտեյնին, իսկ 15-ին՝ Ֆինլանդիային:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր