00:00:00

Մեսսին հայտարարել է, թե երբ էր ցանկանում հեռանալ Բարսելոնայից

16:46, 09 հոկտեմբեր 2019 Սպորտ

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին խոստովանել է, որ մտածել է կատալոնական ակումբից հեռանալու մասին, երբ խնդիրներ է ունեցել Իսպանիայի հարկային մարմնի հետ:
«Այդ ժամանակ հարկային մարմնի հետ կապված խնդիրների պատճառով ես մտածում էի հեռանալ մասին։ Բայց դա ոչ թե «Բարսայից» հեռանալու ցանկություն էր, այլ ընդհանրապես Իսպանիայից։ Զգում էի, որ այստեղ ինձ վատ են վերաբերվում, չէի ուզում մնալ։ Ես երբեք չեմ ստացել պաշտոնական առաջարկ այլ ակումբներից, քանի որ բոլորը գիտեին այստեղ մնալու իմ մտադրության մասին», - Մեսսիի խոսքերը մեջբերում է El Mundo Deportivo-ն՝ վկայակոչելով RAC 1-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին ակումբային մակարդակով մասնակցել է 5 հանդիպման։ Նա խփել է 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Արգենտինացու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր