00:00:00

Լևոն Զուրաբյանը՝ ներկայիս իշխանության առաքելության և կադրային քաղաքականության մասին

03:06, 09 հոկտեմբեր 2019 Հասարակություն

Irakanum.am-ի   զրուցակիցը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։ Պարո՛ն Զուրաբյան,  խոսելով այս իշխանության  իրականացրած ծրագրերի,  աշխատաոճի մասին,  ի՞նչ կարող եք ասել․ իշխանությունը կատարո՞ւմ   է  իր  ստանձնած պարտավորությունները։ -Այս իշխանությունները առաքելություն ունեն այստեղ, որը նրանց պատվիրակել է ժողովուրդը՝ անելով 2018 թվականի թավշյա հեղափոխությունը: Այդ առաքելության գլխավոր հիմքը երկիրը կոռուպցիայից մաքրելն է: Այս կլեպրոպատիկ, այսինքն՝ գողապետական, օլիգարխիկ, քաղաքական համակարգը ապամոնտաժելն է և ամբողջ մեր քաղաքական, տնտեսական  համակարգը առողջացնելն է: Այդ առաքելությունն է, որ ժողովուրդը տվել է  այս իշխանությանը: - Իսկ այս  իշանությունը որքանո՞վ  է  կարողանում իրականացնել այդ առաքելությունը: -Օրինակ՝  «Հայ Ազգային Կոնգրեսը»  ոչ թե քննադատում է  իշխանություններն  ոչ  թե  հեղափոխություն անելու համար, այլ բավարար չափով չանելու համար, այսինքն՝  ցանկացած քայլ՝  Մարտի մեկի, հանցավորությունների բացահայտմանը, կոռուպցիոն  սկանդալների  բացահայտմանը, բոլոր հարստացած, օլիգարխ դարձած պաշտոնյաններին պատասխանատվության կանչելու  ուղղությամբ,  մենք ողջունում ենք:  Մենք քննադատում ենք, երբ դա չի արվում: Մենք կարծում ենք, որ նրանք (այս իշխանությունները- հեղ․) ունեն առաքելություն: Երբ վերջերս դանդաղել էր, մեր քննադատությունը ուժեղացել էր, բայց կարծես վերջին օրերին, վերջին շաբաթներին  ինչ-որ ակտիվացում է տեղի ունենում, որը ողջունելի է: Մենք և ժողովուդը այդ առաքելությանն ենք հետևում․ նրանք ունեն ժողովրդի կողմից մանդատ և առաքելություն, որը պետք է կատարեն: -Իսկ հավանական համարու՞մ եք, որ  հնարավոր է՝  5 տարի չձգվի  այս իշխանության  պաշտոնավարումը, ինչպես պնդում  են այս իշխանության ընդդիմախոսներից շատերը: - 5 տարի չի ձգվի միայն մի դեպքում. եթե նրանք այդ առաքելությունը չկատարեն: -Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ն կատարել։ -Մենք այս պահին չենք կարող վերջնական եզրակացություն անել, որովհետև կան քայլեր, որոնք  հուսադրող են, կան քայլեր, որոնք խնդրահարույց են: Չենք կարող ժխտել, որ առաջընթաց կա, այնուամենայնիվ, ինչ-որ բան արվում է, արվում է ճիշտ ուղղությամբ, բայց ոչ բավարար, սա է  խնդիրը: Այստեղ ավելի շատ գնում  է ժամանակի հետ վազք, այդ վազքում  պետք է իշխանությունները կարողանան հաղթել, որովհետև ժամանակ բաց թողնելը կարող է ճակատագրական   լինել, ինչը  կարող է բերել  այդ առաքելության տապալմանը: -Իսկ  այն կադրերը, որոնց ընտրել է Փաշինյանը, ի՞նչ եք կարծում, իրենց աշխատանքով կկարողանա՞ն  նկատելի դրական  արդյունք գրանցել։ -Գիտե՞ք,   ես չէի կենտրոնանա առանձին  կադրերի վրա․ պեքտ է   լինի  քաղաքական թիմ, որն ունի հստակ ստրստեգիա  և գիտի, թե ինչ է անում , տիրապետում է  պետական կառավարմանը,   թիմային էթիկային: Այդ առումով  մեծ թերություններ մենք տեսնում ենք, ուղղակի դեռ նրանք ունեն շանս   ունեն՝ ինչ-որ բան փոխելու՝ սովորելով: Լավ չէ, որ ինքնաթիռ վարելը վարելիս ես սովորում,  բայց, այնուամենայնիվ, սա մի պատմական իրողություն է, որը ստեղծվել է  թավշյա հեղափոխության  շնորհիվ  և մենք բոլորս պատասխանատու ենք  այդ ինքնաթիռի  կամ այդ նավի  ընթացքի համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր