00:00:00

«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները մեկնել են Ֆրանսիա

02:37, 08 հոկտեմբեր 2019 Սպորտ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները ներկա են գտնվել Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Սենտ-Էտյեն» - «Լիոն» հանդիպմանը, հայտնում է Daily Mail-ը: Մանչեսթերյան ակումբն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է հարձակվող ձեռք բերել: Ուլե-Գունար Սուլշերի մարզչական շտաբի ուշադրության կենտրոնում է հայտնվել «Լիոնի» ֆրանսիացի հարձակվող Մուսա Դեմբելեն: 23-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում «Լիոնի» կազմում մասնակցել է 10 հանդիպման և դարձել 6 գոլի հեղինակ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Յուվենտուսի» խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր