00:00:00

Արմեն Գեւորգյանը ցանկանում է մեկնել Ավստրիա՝ բուժզննման

22:44, 07 հոկտեմբեր 2019

Մարտի մեկի գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանի փաստաբաններն այսօրվա դատաքննության ժամանակ միջնորդություն ներկայացրեցին, որ Գևորգյանի նկատմամբ ընդունված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու վերաբերյալ, վերացվի: Բացի դա, փաստաբանները միջնորդեցին, որ Արմեն Գևորգյանին թույլատրեն ժամանակավորապես մեկնել ՀՀ-ից: Ըստ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի՝ Արմեն Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը պետք է վերացվի, որովհետև ի սկզբանե վարույթ իրականացնող մարմնի որոշումը եղել է ապօրինի, ինչի հետևանքով սահմանափակվել է Արմեն Գևորգյանի ազատ տեղաշարժի իրավունքը: Փաստաբանն ասաց, որ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը մերժելու դեպքում դատարանին խնդրում են հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 4-ը ներառյալ Արմեն Գևորգյանին թույլատրել ՀՀ-ից բացակայել՝ արտերկրում բուժզննում անցնելու վերաբերյալ: Ըստ փաստաբանի՝ Արմեն Գևորգյանը հերթական բուժզննումը պետք է անցնի Ավստրիայում: Դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ ինքն ունի գրություն, ըստ որի՝ Արմեն Գևորգյանը հրավիրվել է արտերկիր՝ մասնակցելու գործնական հանդիպման: «Ոչ միայն պետք է անցի բուժզննում, գործնական հանդիպումը պետք է տեղի ունենա նույն երկրում ու նույն քաղաքում»,- պարզաբանեց փաստաբանը: Դատավորը հարցրեց. «Պարոն Գևորգյանն ի՞նչ հիվանդությամբ է տառապում, որի կապակցությամբ անհրաժեշտ է անցնել արտերկրում բուժզննում»: Պաշտպանն ասաց, որ Արմեն Գևորգյանը սրտի հետ կապված խնդիրներ ունի: Արմեն Գեւորգյանն էլ հավելեց, որ Ավստրիայի այդ կլինիկայում ամեն տարի հետազոտություններ է անցել, և երկու տարին մեկ սրտի անոթների հետ կապված հետազոտություններ պետք է անցնի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր