00:00:00

Դատավոր Աննա Դանիբեկյանը ցուցմունք է տվել

16:02, 07 հոկտեմբեր 2019 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը որպես տուժող ցուցմունք է տվել Քննչական կոմիտեում։ Այս մասին Irakanum.am-ին հայտնեց  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ  Նաիրա Հարությունյանը։ Նշենք, որ Դանիբեկյանը ցուցմունք է տվել իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ քննվող քրգործի շրջանակում։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը քննող Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան ոտքով գնալիս է եղել, երբ նրան են մոտեցել երիտասարդներ, որոնցից մեկը ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին հարցրել է, թե արդյոք նրա անունն առկա է «վնգստացող դատավորների ցանկում»: Տեղի ունեցածից հետո հարուցվել է քրգործ, որով մեղադրյալ են ներգրավվել Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր