00:00:00

Քոչարյանի դատի ժամանակ հավաքի մասնակցին ծեծելու դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել

15:53, 07 հոկտեմբեր 2019 Իրավական

ՀՀ ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 39-ամյա տղամարդուն  մեղադրանք է առաջադրվել՝ վիճաբանության ժամանակ քաղաքացու առողջությանը ծանր վնաս պատճառելու համար: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Նշենք, որ խոսքը վերաբերում է Քոչարյանի գործով դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպին: Հարվածողը եղել է Քոչարյանի աջակիցներից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր