00:00:00

Թաիլանդում դատավորը փորձել Է ինքնասպան լինել անմեղների նկատմամբ կայացված դատավճռի պատճառով

16:19, 07 հոկտեմբեր 2019 Իրավական

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդի հարավի Յալլա նահանգի քրեական դատարանի ավագ դատավորը դատավճռի ընթերցումից հետո, որին նա համաձայն չԷր, փորձել Է ինքնասպանություն գործել հենց դատարանի դահլիճում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 7-ին հայտնել Է Thaiger լրատվական ինտերնետ-պորտալը: Ինքնասպանության փորձը մահացու չի եղել, դատավորին անհապաղ հասցրել են հիվանդանոց ու վիրահատել, եւ այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում, ասված Է հաղորդագրության մեջ: Միջադեպը տեղի Է ունեցել հոկտեմբերի 4-ին կայացած եզրափակիչ դատական նիստի ժամանակ, որտեղ քննվում Էր հանցավոր հանրակցություն ստեղծելու եւ զենքի անօրինական շրջանառության նպատակով նախահամաձայնության գործը, որով մեղադրանք Էր ներկայացված հինգ մարդու: Դատավորը փորձել Է ինքնասպանություն գործել այն բանի կապակցությամբ, որ դատարանի ղեկավարությունը չեղարկել Է նրա պատրաստած որոշումը, որն արդարացնում Էր մեղադրյալներին, որոնց նա համարում Է անմեղ, եւ այն փոխարինել նոր դատավճռով, որով մեղադրյալները մեղավոր Էին ճանաչվում եւ ազատազրկման երկար ժամկետներ ստանում, նշում Է պորտալը: Ինքնասպանության փորձ կատարած դատավորի խոսքով՝ գործում առկա ապացույցները հաստատում Էին մեղադրյալների անմեղությունը, մինչդեռ նոր դատավճիռն անմեղ մարդկանց դատապարտում Էր երկար տարիների բանտարկության: Այդ մասին նա գրել Է Facebook սոցիալական ցանցի իր օգտահաշվում, նախքան կմտներ դատարանի դահլիճ եւ կընթերցեր դատավճիռը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր