00:00:00

Արթուր Ալեքսանյանը վերսկսել է մարզումները

17:56, 06 հոկտեմբեր 2019 Սպորտ

Օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի քառակի և աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վերսկսել է մարզումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին Instagram-ի իր էջում գրել է մարզիչը: Շաբաթներ առաջ աշխարհի առաջնության եզրափակչից  առաջ կողոսկորների վնասվածքի պատճառով գյումրեցի ըմբիշը չէր մարզվում: Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում օլիմպիական չեմպիոնի հայրը և անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը հայտնել էր, որ մարզիկին վիրահատության չեն ենթարկի, սակայն հիմնական մարզումների նա կվերադառնա մեկ ամսից: Ղազախստանում անցկացված աշխարհի առաջնությունում 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանն արժանացավ փոխչեմպիոնի կոչմանն ու 2020 թ. Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր վաստակեց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր