Օրեր առաջ Ստրասբուրգում լսում էի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շատ տպավորիչ ելույթը ԵԽԽՎ ամբիոնից։ Ի թիվս այլ թեմաների, Մակրոնը խոսում էր խոսքի ազատության երաշխավորման և ատելության խոսքի սահմանափակման համադրման, կեղծ լուրերի ու օգտատերերի խնդիրը լուծելու մասին։
Հայաստանում մամուլի հետ կապված խայտառակ վիճակը միայն մերը չէ։ Սա համաշխարհային խնդիր է։ Մենք պետք է գտնենք ճանապարհ՝ կարգավորելու հետադիմական, կեղծ, ատելության սերմանում պարունակող մամուլի հրապարակումների ու սոցցանցերում կեղծ օգտատերերի հետ կապված խնդիրները՝ միևնույն ժամանակ չվնասելով խոսքի ազատության երաշխիքներին։ Սա կարևոր, դժվար ու շատ նուրբ գործ է, բայց մենք դա պիտի անենք։
Առաջիկայում պատրաստվում եմ հանդիպել Հայաստանում մնացած հատուկենտ պրոֆեսիոնալ լրագրողների ու խմբագիրների հետ՝ խնդրի լուծման յնարավոր ուղիները քննարկելու համար։
Խոսքի ազատությունն անբեկանելի է, այն այլընտրանք չունի։
Ատելության խոսքը, սուտն ու կեղծիքն անընդունելի են, դրանք տեղ չպիտի ունենան մեր հասարակության մեջ։
Ռուբեն Ռուբինյանի ֆեյսբուքյան էջից