00:00:00

«Հայելի» ակումբի վրա հարձակումը խուլիգանական բնույթ ունի եւ կարող է պատժվել ՀՀ Քրեական օրենսգրքով

01:54, 06 հոկտեմբեր 2019 Իրավական

Հոկտեմբերի 5-ին 10-ին հարձակում է տեղի ունեցել «Հայելի» մամուլի ակումբի վրա։ Ինչպես երեւում է «Հրապարակ» լրատվականի տեսանյութից, մի խումբ երիտասարդներ ձվերով   հարվածել եւ վիրավորական պոստերներ են փակցրել մամուլի ակումբի պատերին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մեդիա պաշտպանը»; Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունն իր անհանգստությունն է հայտնում։ Նմանօրինակ դեպքերը եւ լրատականների նկատմամբ ճնշումները պետք է բացառվեն։ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հույս է հայտնում, որ ՀՀ ոստիկանությունն արագ կարձագանքի եւ օրինական դաշտ կբերի գործողությունների հեղինակներին։ «Մեդիա Պաշտպանը» չի ցանկանում իրավական գնահատական տալ երիտասարդների գործողություններին, բայց նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արարքը խուլիգանական բնույթ ունի եւ կարող է պատժվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ կետով, այն է մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանություն։ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը եւս մեկ անգամ հայտարարում է, որ սատար է կանգնելու խոսքի ազատությանը։ Նախաձեռնությունը պատրաստ է օրենքի շրջանակներում աջակցել «Հայելի» մամուլի ակումբին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր