00:00:00

Սա ոտնձգություն է ուղղված ազատ խոսքի դեմ. Հայաստանի ժուռնալիստների միություն

23:49, 05 հոկտեմբեր 2019 Իրավական

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Հայելի» մամուլի ակումբի դեմ այսօր տեղի ունեցած հարձակումը՝ կատարվածը գնահատելով որպես ոտնձգություն՝ ուղղված ազատ խոսքի դեմ։ Այս մասին հայտարարություն է տարածել Միությունը: Նման գործողությունները հետևանք են այն մթնոլորտի, հռետորաբանության, ատելության խոսքի, որը տևական ժամանակ առկա է մեր երկրում՝ ընդդեմ մամուլի, ԶԼՄ աշխատակիցների, ազատ խոսքի։ Տեղի ունեցածը երկրի բարձրագույն իշխանությունների, քաղաքական ուժերի տարբեր ներկայացուցիչների կողմից ժամանակ առ ժամանակ լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ անթույլատրելի բառապաշարով ելույթների տրամաբանական հետևանքն է: Հայաստանի ժուռնալիստների միությունն իրավապահ մարմիններից պահանջում է  անհապաղ արձագանքել տեղի ունեցածին և քայլեր ձեռնարկել մեղավորներին պատժելու ուղղությամբ, ինչպես նաև ապահովել լրատվամիջոցի աշխատակիցների անվտանգությունը»: Հիշեցնենք, որ այսօր 4 երիտասարդ պաշարել էր «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից մեկը, որը ներկայացել է որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։ Նրանք նշել են, որ իրենց նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր