00:00:00

Ոստիկանությունն ուսումնասիրում է «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման վերաբերյալ նյութը

23:38, 05 հոկտեմբեր 2019 Իրավական

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակում կատարելու մասին ՀՀ ոստիկանությունը դեռևս հաղորդում չի ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը: «Ոստիկանությունն ուսումնասիրում է հրապարակված նյութը, և այժմ ստուգողական աշխատանքներ են իրականացվում»,- նշեց Ջանոյանը: «Հայելի» մամուլի ակումբը հարձակման է ենթարկվելԻնչպես տեղեկացրել է մամուլի ակումբի կայքը, 4 անձ՝ Դավիթ ՀովհաննիսյանՍարգիս ՄանուկյանԱրտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյանձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել էոր պահանջում է փակել լրատվամիջոցը։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսումեթե դուռը բաց լիներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր