00:00:00

Հրայր Թովմասյանի պաշտոնանկության վերաբերյալ նոր նախագիծ եմ դրել շրջանառության մեջ. Արման Բաբաջանյան

22:37, 03 հոկտեմբեր 2019

«Տիկին Մակունց, հիասթափված եմ, որովհետև այն, ինչ դուք և Ձեր խմբակցությունը ներկայացնում եք այս փաստաթղթում, որպես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմք, չափազանց թույլ է»,- ԱԺ-ում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Պատգամավորը նշեց, որ նախագիծը չի լուծում և չի կարող լուծել ՍԴ-ի խնդիրը. «Այն նույնիսկ չի կարող և չի լուծելու դատարանի լիազորություններին տիրացած Հրայր Թովմասյանի հարցը»։ Բաբաջանյանն ընդգծեց, որ այս նախաձեռնությունն ավելի շատ ճգնաժամի խորացում է, ԱԺ նախագահի, վարչապետի կողմից հնչեցված քաղաքական և իրավական դիրքորոշումների թուլացում ու արժեզրկում է։ «Պետք է մեկընդմիշտ արձանագրենք, որ դատարանը դուրս է եկել Սահմանադրության ուղեծրից և դա ոչ միայն Հրայր Թովմասյանով է պայմանավորված, այլև մյուս անդամներով, ուստի իրավունք չունենք մեր մանդատն անարդյունավետ դարձնել և գնալ այս զարտուղի ճանապարհով»,-ասաց անկուսակցական պատգամավորը։ Բաբաջանյանը հայտնեց, որ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության վերաբերյալ նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ, առ այն, որ ՀՀ ԱԺ-ի 6-րդ գումարման պատգամավոր Հրայր Թովմասյանը, Հայաստանի ՍԴ անդամ ընտրվելու իրավունքը դեռևս չծագած պայմաններում ընտրվել է ՍԴ անդամ և պաշտոնավարել անհամատեղելիության պահանջներին հակառակ։ Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ` Սոնա Գեւորգյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր