Ադրբեջանական կրակոցից երեկ Նոյեմբերյանում վիրավորվել է ինժեներական աշխատանքներ կատարող տրակտորի վարորդը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Դեպքը եղել է կեսօրին։ Վարորդը վնասվածք է ստացել է որովայնի շրջանում։ Նրան տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց»,- ասաց Հովհաննիսյանը։