00:00:00

Երեխայի մոտ ախտորոշվել է գաստրոէնտերիտ ծանր ընթացք

22:15, 03 հոկտեմբեր 2019

Երեկ «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված 9 ամսական տղայի մոտ ախտորոշվել է գաստրոէնտերիտ ծանր ընթացք: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից: Երեխայի վիճակն այժմ գնահատվում է կայուն ծանր: Վերջինս գտնվում է բժիշկների հսկողության տակ: Հոկտեմբերի 2-ի կեսօրին ծայրահեղ ծանր վիճակով  բժշկական կենտրոն տեղափոխված երեխայի ծնողները նշել էին, որ փոքրիկին տարել են պատվաստման ու 2 օր անց սկսել է ջերմել։ 4-րդ օրը երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այնուհետև տեսնելով, որ առողջական վիճակը չի փոխվում, փոքրիկին տարել են «Արաբկիր» բժշկական կենտրոն։ Երեխայի ծնողը լրատվամիջոցի հետ զրույցում նշել էր, որ տղայի առողջական վիճակի վատթարացման պատճառը պատվաստումն է, եւ բժշկական կենտրոնում երեխաների 90 տոկոսը նույն խնդիրն ունեն. առաջին նշաններից են բարձր ջերմությունը, թոքերում ու կրծքավանդակում հեղուկը եւ այտուցումը։ Կան դեպքեր, որ չեն գործում երիկամները։ Այս մասին հայտարարություն է տարածել Առողջապայության նախարարությունը, որտեղ նշվում է, որ մամուլում հրապարակված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Նախարարությունը հրապարակել է նշված բժշկական կենտրոնի պատասխանը, որտեղ հերքվում է այն փաստը, որ երեխայի մոտ կա հետպատվաստումային բարդացում եւ նշվում, որ այդ մասին միայն կարծիք է հայտնել ընտանիքը: Հաստատությունից պարզաբանել են, որ իրականությանը չի համապատասխանում նաեւ այն պնդումը, որ կենտրոնում երեխաների 90 տոկոսը նույն խնդիրն ունեն: Բժիշկների խոսքով՝ կարող են բուժում ստանալ բազմաթիվ ախտորոշումներով պացիենտներ, սակայն, այս պահի դրությամբ՝ նրանց մոտ հետպատվաստումային կարգավիճակ չկա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր