00:00:00

ՍԴ-ի որոշումները չպետք է փրկօղակ լինեն օրինազանցությունները քողարկելու համար. Մակունց

20:57, 03 հոկտեմբեր 2019

«ՀՀ Սահմանադրական դատարանը չի վայելում ՀՀ քաղաքացիների վստահությունը։ Այդ անվստահութոյունը պայմանավորված է տարիներ շարունակ ակնհայտ կեղծված ընտրությունների լեգիտիմացմամբ, անհասկանալի տարընթերցումներ ենթադրող վճիռների կայացմամբ, որոնք օրվա իշխանություններին հնարավորություն են տվել դրանք մեկնաբանել յուրովի, ինչպես նաև սեփական հայտարարությունների նկատմամբ անհետևողական վերաբերմունքով»,- ԱԺ-ում նման հայտարարությամբ է հանդես եկել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Հիշեցնենք, որ ԱԺ-ն այս պահին քննարկում է Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու որոշման նախագիծը, որը մշակել է իշխանական խմբակցության կողմից։ Նա նշեց, որ ՍԴ-ն պետք է լինի այն մարմինը, որի որոշումները ոչ թե փրկօղակ պետք է լինեն օրինազանցությունները քողարկելու համար, այլ օրինականության երկաթե ամրագրում։ «Այն պետք է լինի անկախության, անաչառության այն փարոսը, որին հարցը հասնելու դեպքում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պիտի համոզված լինի, որ որոշումներն անվիճելի են և բացի իրավական հիմքերից որևէ այլ հիմքով պայմանավորված չեն, եթե անգամ մեզ՝ քաղաքացիներիս դուր չգան»,-ասաց Մակունցը։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի խոսքով, ՍԴ-ն պետք է լինի ապաքաղաքական և դատավորները չպետք է պարտավորություն ունենան որևէ մեկի, որևէ կառույցի ու ժամանակաշրջանի իշխանության նկատմամբ։

Հեղինակ` Սոնա Գեւորգյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր