00:00:00

«ՍԴ-ն է որոշումը կայացրել, ինչի՞ են հետապնդում Հրայր Թովմասյանին». Գեւորգ Պետրոսյան

20:29, 03 հոկտեմբեր 2019

ՍԴ-ում աշխատակարգային որոշում կայացրել է ՍԴ-ն. հիմա ինչի՞ են հետապնդում Հրայր Թովմասյանին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի կողմից Ռոբերտ Քոչարյանի գործով կայացրած որոշմանը: «Հիմա եթե ես շարունակեմ, կասեն՝ այ, պաշտպանեց Հրայր Թովմասյանին: մեզ համար Հրայր Թովմասյան անձնավորությունը հետաքրքրություն չի ներկայացնում: Մենք իրավական խնդիր ենք բարձրացնում: Մենք ասում ենք՝ հիմնավորեք իրավական հիմքերը՝ միանանք»,-ասաց նա: Ճշտող հարցին՝ այսինքն կարծում եք, որ Հրայր Թովմասյանին հետապնդում են, նա հստակ պատասխան չտվեց՝ նշելով, որ ինքն այլ բանի մասին էր խոսում: Դիտարկմանը, որ կա կարծիք, որ ամեն տարի հոկտեմբերի 2-ին ԲՀԿ-ն «քցում է» իշխանությանը, նա արձագանքեց. «Ո՞վ է այդ կարծիքի հեղինակը, մի հատ թող լավ նայի իրեն հայելու մեջ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր