00:00:00

Քաղաքացին պնդում է՝ իր գիտական աշխատանքներն իր զավակները գողացել են և տրամադրել այլ անձանց

16:26, 03 հոկտեմբեր 2019 Հասարակություն

  Դոնարա Քարիմյանը զբաղվում  է մանկավարժական գործունեությամբ և իրականացնում եմ պատմագրական ուսումնասիրություններ ռւսերեն լեզվով: Մեր թղթակցի հետ զրույցում փաստաբան Կարինե Լալաբեկյանը նշեց՝ Դոնարա Քարիմյանը դիմել է իրեն, քանի որ վերջինիս  թվով 5 չհրատարակված` Հայաստանի պատմության վերաբերյալ գրքերը,    Քարիմյանի տեղեկատվություններով, գողացվել են իրենից   իր  դստեր ու որդու միջոցով՝ տնային համակարգչից: Քարիմյանը մեր թղթակցի հետ զրույցում պատմեց. «Իմ զավակներն իմ գիտական աշխատանքները գողացել և տրամադրվել են «Գրական Հայաստան» ամսագրի խմբագիր Ալբերտ Նալբանդյանին և նույն հրատարակչության Պուբլիցիստիկայի բաժնի վարիչ Իրինա Մարգարյանին` որպես գրական թեզ վաճառելու նպատակով: Վերը նշված ամսագրի խմբագրությունը գողացել է իմ կողմից գրված գրքերը` իմ հոդվածների հավաքագրման միջոցով, որոնք ես իրենց հանձնել եմ հրատարակելու համար և ոչ հեռու   բնակվաղ Իրինա Մարգարյանի կողմից իմ համակարչին միանալու եղանակով: Իմ երեխաները տանից փոխանցում են իրենց բոլոր իմ նյութերը»: Դոնարա Քարիմյանը նշեց՝ Ի. Մարգարյանը շահագրգռել է իր երեխաներին, նրանց տրամադրել  իր դեմ: «Փչացնելով լավ ընտանեկան հարաբերությունները` նա իմ ու երեխաներիցհասցնելավ սուր կոնֆլիկտային իրավիճակի: Աղջիկս ամբղջությամբ գտնվում է այդ կնոջ ազդեցության տակ, այն աստիճանի է փոխել իր վերաբերմունքը, որ ինչ պատահի վերցնում և շպրտում է ինձ վրա: Իմ աչքերի առաջ պարանով ամուր կապում է իր ձեռքերն ու ոտքերը` հանգեցնելով ներքին արնազեղման, այսինքն, արհեստականորեն առաջացնում իր վրա բազմաթիվ կապտուկներ և անմիջապես մեղադրում ինձ, իբրև թե ես եմ դա կատարել: Սպառնում է դիմել ոոստիկանություն: Իսկ տղան  իմ բարեկամի միջոցով զգուշացրել է ինձ, որ եթե ես համարձակվեմ հրատարակել իմ գրքերը, ապա նա ինձ կփակի հոգեբուժարանում: Շատ խնդրում եմ պաշտպանել ինձ` հարուցելով քրեական գործ, համակարչիցս իմ գրքերի գողոության դեպքի առթիվ և փոխանցել այն դատարան, որպիսի բացահայտվի «Գրական Հայաստան» ամսագրի խմբագիր Ալբերտ Նալբանդյանի և նույն հրատարակչության Պուբլիցիստիկայի բածնի վարիչ Իրինա Մարգարյանի և նրանց հանցակիցների` իմ երեխաների կողմից կատարված հանցագործությոունները: Ալբերտ Նալբանդյանը անգամ չի թաքցնում իր կողմից կատարված գողության փաստը, ինչը բացահայտ խոստոովանել է ինձ իր աշխատասենյակում 2019թ. գարնանը`  մտածելով և արդարանալով և ասելով, իբրև թե բոլորնել արտագրում են միմյանցից, նույնիսկ չնախատեսելով, որ այդ պարագայում գիտությունը չի զարգանա, այլ ընդհանրապես կդադարի գոյություն ունենալ: Պարզ է, որ Ի. Մարգարյանը իմ երեխաներին գումար է տվել, և տղաս, որպիսի արդարացնի իր կատարածը ինձ անվանում է խելագար, չի թողնում ինձ իր բնակարան և ինձ հետ չի խոսում: Աղջիկս հերքում է իր մասնակցությունը գողությանը, սակայն իմ աչերի առաջ բազմիցս փոխանցել է այն ամենը, ինչ ես գրել եմ և ստիպել է ինձ ստուգել այն գիրքը, որի կողքին գրված է եզել «Վերջնական տարբերակ, անհրաժեշտ է խնբագրել Դ.Ք.» , այսինքն՝  իմ: Բացի իմ կողմից գրված գրքերից՝     իմ գրադարանը, նյութերը, պատճենները, իմ կոնսպեկտները, իմ հոդվածները, 12 տարվա ընթացքում ամբողջ արխիվային նյութերը  իմ երեխաները, այդ գոողերի պահանջով մի քանի անգամ փոխանցոել են   նրանց` ՀՀ ԳԱ Պատմության ինսիտուտում մեկ ուրիշի դոկտորական դիսերտացիան գրելու և 2019թ. հոկտեմբերի 3-ին պաշտպանելու համար: Ես դիմել եմ նաև իրավապահ մարմիններին ու հույս ունեմ, որ այս ամենը կբացահայտվի»-, եզրափակեց Դոնարա Քարիմյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր