«Ուրարտու Վ-բեթը»-ի թեթև հարձակվող Ռաֆիկ Ուզունյանն էլ մեր թղթակցի հետ զրույցում անդրադառնալով հաղթական խաղին՝ ասաց՝ տպավորություններն, իսկապես, հիանալի են։
«Մենք այսօր խաղացինք մի թիմի հետ, որը շուրջ երկու ամիս է, ինչ մարզվում է, իսկ մենք խաղին պատրաստվել ենք կարճ ժամանակամիջոցում, ուստի, կարելի է ասել՝ հաղոջ խաղ ցուցադրեցինք։ Ատիրաուի «Բարսի»-ի հետ առաջիկայում հանդիպում ենք ունենալու։ Թեև այն ուժեղ թիմ է, բայց մենք, անշուշտ, ջանալու ենք հաղթանակ տանել», -ընդգծեց Ռաֆիկ Ուզունյանը։
Ռուսաստանաբնակ մարզիկը նշեց՝ հույս ունի, որ Հայաստանում դեռ երկար է մնալու, ինչի շնորհիվ ավելի լավ կսովորի հայերեն խոսել, թեև նույնիսկ «Ուրարտու Վ-բեթ»-ի կազմում հանդես եկող արտասահմանցի մարզիկներն են արդեն հայերեն ողջունում իրար։
«Ուրարտու Վ-բեթ»-ի խաղում այսօր իր խաղով աչքի ընկած մարզիկներից Միքայել Հակոբյանն էլ նշեց՝ դրական տպավորություններ ունի այսօրվա խաից, ապա հույց հայտնեց, որ հոկտեմբերի 4-ին կայանալիք՝ «Ուրարտու Վ-բեթ»- «Բարսի» հանդիպման արդյունքում էլ հաղթող կճանաչվեն։
Ռուսաստանաբնակ Ալբերտ Թադևոսյանն էլ նշեց՝ թիմի հետ պայմանագիրը մեկ տարով է կնքվել և եթե այն երկարաձգվի, հնարավորություն կլինի հայրենիքում ավելի երկար մնալ և, իհարկե, խաղալ ու մարզվել «Ուրարտու Վ-բեթ»-ի կազմում։
«Թիմի անդամները կարճ ժամանակատահվածում ընկերացել են, ջերմ հարաբերություններ ունենք միմյանց հետ։ Այսօրվա խաղից ստացած տպավորություններս հրաշալի էին, միայն թե, կուզենայի, որ տրիբունաներում ավելի շատ մարզասերներ լինեին։ Հույս ունեմ, որ հոկտեմբերի 4-ին կայանալիք «Ուրարտու Վ-բեթ»- «Բարսի» հանդիպման ընթացքում տրիբունաներում ավելի շատ երկրպագուներ կլինեն, քանի որ նրանց էներգիան մեզ աներևակայելի ուժ է տալիս, և ի վերջո մենք խաղում ենք մեր երկրպագուների համար։ Հույս ունենաք՝ հոկտեմբերի 4-ին կկարողանանք դիտարժան խաղ ցուցադրել ու հաղթանակ տանել», - եզրափակեց Ալբերտ Թադևոսյանը։