00:00:00

Լավրովը Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների վերսկսման վտանգ չի տեսնում

23:43, 02 հոկտեմբեր 2019 Տեսանյութեր

Ռուսաստանի Դաշնությունը չի տեսնում Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների վերսկսման վտանգ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին՝ «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի նիստի ժամանակ, հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Regnum գործակալությունը: «Ես այստեղ որեւէ ակնհայտ վտանգ չեմ տեսնում, եւ ոչ միայն ակնհայտ վտանգ, ես առհասարակ որեւէ վտանգ չեմ տեսնում»,- ասել է Լավրովը: Միաժամանակ ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ ռուսական կողմն իր հերթին կանի ամեն ինչ, որպեսզի Լեռնային Ղարաբաղում նոր ռազմական գործողություններ  տեղի չունենան: Լավրովի խոսքերով՝ վերջին շրջանում իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում բավական հանգիստ է, պատահարները քիչ են եւ ոչ այնքան վտանգավոր: «Ինչ վերաբերում է սահմանին, ես կարող եմ ասել, որ իրավիճակը հանգիստ է, քան մեկ տարի առաջ, բայց, ահա, քաղաքական գործընթացները սառեցված են, եւ դեռեւս այդ կետից առաջ շարժվել չի հաջողվում»,- ասել է Լավրովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր