00:00:00

Վայոց Ձորի մարզում ՊՆ փոխգնդապետի ծեծի վերաբերյալ քրգործի շրջանակներում ձերբակալվել է նախկին մարզպետի օգնականի եղբայրը

20:48, 02 հոկտեմբեր 2019 Իրավական

Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Վայոց Ձորի արդեն նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: «Ձերբակալվել է խմբի կազմում ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով»,-ասաց Նաիրա Հարությունյանը: Նախկին մարզպետի օգնականը՝ Հարություն Գրիգորյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է դեպքից որոշ ժամանակ հետո: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչն ու նրան օգնության հասած 3-4 անձինք ծեծի են ենթարկել սպաների: Դեպքին մասնակցություն է ունեցել նաև Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր