00:00:00

Քննություն կլինի, բոլորս էլ կիմանանք․ Ծառուկյանը՝ Սեդրակ Առուստամյանին մեղադրանք առաջադրելու փաստի մասին

12:04, 02 հոկտեմբեր 2019 Իրավական

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  անդրադառնալով «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք առաջադրելու փաստին՝   ասաց՝  օենքի առաջ բոլորը հավասար են, մեղադրանքն իրավապահ մարմիններում է,  գորը քննվում է։ «Երբ կավարտեն, իրենք իրենց դիրքորոշումը կասեն, պարզ կլինի։ Օրենքի առաջ բոլորը հավասար են, քննություն կլինի, բոլորս էլ կիմանանք», - ասաց նա՝ հավաստիացնելով, որ Սեդրակ Առուստամյանի հետ այս ընթացում չի խոսել։ Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում առերևույթ չարաշահումների դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար: «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Առուստամյանին սեպտեմբերի 18-ին մեղադրանք էր առաջադրվել կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր